Քաղաքապետարանը կպարտվի դատարանում. «Շոկոլադնիցա»-ի փաստաթղթերը օրինական են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

շոկոլադնիցա

«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն և կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, ապա «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը եթե մտնի դատարան և անգամ չհաղթի Երևանի քաղաքապետարանին, ապա բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։

Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: