Ալեն Սիմոնյանը նոր նախագիծ ունի. 400-ից ավելի մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Ալեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:

Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետևանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, և գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաև գույքահարկի հավաքագրման հետ կապված:

Ըստ ՊԵԿ-ի` 2017 թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018 թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս