ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել. գույքային վնասը՝ 1 մլն 600 000 դրամ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ԱԻՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետևել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը:

Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: