ՊԵԿ-ն ամփոփել է շաբաթվա ընթացքում սահմանային անցակետերում մաքսային կանոնների խախտման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

նկար

ՊԵԿ-ը ներկայացրել է Մաքսային կանոնների խախտման դեպքերի մասով շաբաթվա պատկերը։

Ըստ այդմ՝ Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել են ոսկյա ձուլակտորներ։

Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ։ 

Բագրատաշենի մաքսակետում՝ մեքենայի թաքստոցներից, հայտնաբերվել է յուղանման զանգված։

Կանխվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի անօրինական տեղափոխումը։

Հայնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ և այլ պարագաներ։

Փորձ է արվել ՀՀ ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիք։

--00—ԼՄ