Խոշոր ավտովթար` Մյասնիկյան պողոտայում․ կան վիրավորներ, խցանումը ձգվել է մի քանի կմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot 2023-03-06 121930

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վթարի հետևանքով խցանումն անցել է մոտ 4 կմ-ն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։

--00—ՅՄ