ԱԻ նախարարը և Վրաստանի դեսպանը պայմանավորվել են ուսումնասիրել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

«Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը: 

Ողջյունելով հյուրերին շնորհավորել եմ Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ:  Անդրադարձել եմ արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:

Դեսպանի հետ պայմանավորվել ենք ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով»-գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

--00—ԼՄ