Գեղարքունիքում ուժեղ քամիների հետևանքով մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1 (18)

Մարտի  լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ  աշխատանքներ են տարվում  էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու  համար։

Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը  կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

--00—ՅՄ