ՍԴ Հնչակյան կուսակցությունը խստորեն դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՄԽ

«ՍԴ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է, որ Արցախյան կոնֆլիկտի շուրջ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ և խստորեն դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։

Առանց Արցախի կարգավիճակի որոշման և անվտանգության երաշխիքների հայ ժողովուրդը պատրաստ չէ որևէ տեսակի փոխզիջումների շուրջ համաձայնության։ Միևնույն ժամանակ հայտնում ենք մեր աջակցությունը իշխանությանը Արցախյան կոնֆլիկտի շուրջ բանակցություններում, և կոչ ենք անում ՀՀ վարչապետին չընկրկել ու պահպանել սկզբունքայնություն», - ասված է կուսակցության հայտարարության մեջ։