Մաքսակետերի աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աջ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները կարող են Հայաստան ներմուծվել:

Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել:

Աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս