Օպերայի սրճարանների ապամոնտաժումն այսօր կվերսկսվի. Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

օպերա

Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ 

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ 

Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն այսօր սկսել էր սրճարանների ապամոնտաժումը, ինչն ուղեկցվել էր դրանց աշխատակիցների բողոքի ակցիաներով:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս