Ռուս խաղաղապահների հեռանալը ԼՂ-ից կհանգեցնի նաև Գյումրիի ռազմաբազայի դուրսբերմանը. Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ֆֆ

Ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից կհանգեցնի նաև բազայի դուրսբերմանը Գյումրիից։ Այս մասին գրում է միջազգային հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպերը վկայում են այն մասին, որ «խաղադրույքները մեծանում են», - նշում է Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի համար Կովկասի այս հատվածն առանձնահատուկ, նույնիսկ առանցքային նշանակություն ունի. «Մոսկվայի՝ որպես հիմնական մոդերատորի դերակատարումը ապահովում է նրա ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա։»։

Մարկեդոնովի պնդմամբ, նշված դերկատարման կորուստը Մոսկվայի համար անհետևանք չի մնա, ինչն ի հայտ է եկել Վրաստանում։ «Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում շատ ավելի բարձր է լինելու, եւ կարեւոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար։», - ընդգծել է քաղաքագետը։

--00—ԱՊ