Քոչարյանի գործով դատական նիստը մեկնարկեց․ ներկա է նաև ՀՀ երկրորդ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

քոչրայն

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ 

24News-ի թղթակիցը հայտնում է, որ դատական նիստին ներկա նաև Ռոբերտ Քոչարյանը։ 

Մարտի 13-ի նիստի ժամանակ միջնորդության վերաբերյալ կարծիքներ էին հայտնել քննիչն ու դատախազությունը, պաշտպանները կներկայացնեն իրենց առարկությունները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու համար։