ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը․ դեսպան Քվինը՝ ՀՀ պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

նկար

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ, որի շրջանակում դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և Հայաստանի ժողովրդի համար առավել պայծառ տնտեսական ապագա կերտելու ջանքերին։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

«Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

--00—ԼՄ