Ռուբեն Վարդանյանին ազատեցին իբր խնդիրներ կարգավորելու համար, Բաքվի հետ դիալոգ նրա պայքարում չկար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ռուբեն Վարդանյանին ազատեցին իբր խնդիրներ կարգավորելու համար, Բաքվի հետ դիալոգ նրա պայքարում չկար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանի պնդմամբ, իրենց կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու և հետո իշխանափոխության նպատակ ունի։ Առաքելյանի կարծիքով, իրենց թիմը բաղկացած է կոմպետենտ մարդկանցից, իսկ իշխանությունը ոչ կոմպետենտ է։

Ըստ նրա՝ Վարդանյանը գտնվում է Արցախում և նրան առաջ մղող ուժը հայրենասիրությունն է, իսկ դավադրությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ