ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով երևանցիներին․
«Սիրելի՛ երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական:
Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»: