Սա պրոցեսի սկիզբն է․ շնորհակալ եմ երևանցիներին մեր կողքին լինելու համար․ Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Հայկ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  դիմելով երևանցիներին․

«Սիրելի՛ երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական:

Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:

Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»: