ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն վերահաստատեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ներգրավվելու երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինպես նաև համախոհ գործընկերների հետ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու տևական և համապարփակ խաղաղության։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Նա ընդգծեց Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տեղաշարժի անհրաժեշտությունը։
Լուի Բոնոն նաև այցելեց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
--00—ՅՄ