Վարչապետը ստորագրել է պաշտպանության փոխնախարարի ազատման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Դավիթ Փախչանյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Որոշումն այդ մասին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016 թ. հունիսին: