ՀՀ ՊՆ ներկայացուցիչը կմասնակցի ՀԱՊԿ երկրների գերատեսչությունների խորհրդակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը ՌԴ-ում՝ Մոսկվայում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերի օրակարգերում ներառված փաստաթղթերի նախագծերը, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս