ԱՄՆ պետդեպը 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքեր է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն ներկայացրել է ուսումնասիրություն 2018 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Ուսումնասիորթյունում նշված է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պայմաններում, վայելել են հասարակության լայն շերտերի վստահությունը։

Ուսումնասիրությունում անդրադարձե է եղել նաև մարդու իրավունքների հարցերին, ապա Պետդեպը նշում է, որ եղել են ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կտտանքներ, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, կամայական ձերբակալում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում՝ կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ՝ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր:

Մարդու իրավունքների խախատման դեպքերից յուրաքանչյուրի վերաբերյալ  Պետքարտուղարությունը մանրակրկիտ վերլուծություն է ներկայացրել:

Պետդեպը նաև նշում է, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումները հատկապես իրավապահ մարմիններում և կառավարությունում պատժելու ուղղությամբ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս