Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» արտոնություն ստացավ. խոստանում են 207 նոր աշխատատեղ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

525d2c85-3a10-4453-98a9-e38cbec55fa8.jpg

Կառավարության այսօրվա նիստին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի, զուգագուլպաների և այլ ապրանքների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 207 նոր աշխատատեղ՝ մինչև 175-215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

--00—ԶՀ