Կոտայքի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը 2 անգամ աճել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

ոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ: Այս մասին հայտնել են Կոտայքի մարզպետարանից։

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային հարաբերակցությամբ աճել է:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին աղբահանության վճարների գծով առաջադրանքը կատարվել է 103,9%-ով: Նախատեսված 70,591.2 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 73,331.8 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 105,1% կամ 64,936.3 հազար դրամի փոխարեն:

Մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը հիմնական հինգ հարկատեսակների գծով աճել է շուրջ 2 անգամ: