Ինդոնեզիայի պետական լրատվականի անդրադարձը՝ ԼՂ-ն հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

artsakh

Ինդոնեզիայի պետական լրատվական Antara News-ը Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է ՀՀ դեսպանության տրամադրած հոդվածը , որում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հերթական հայատյաց ակցիային՝ Լաչինի միջանցքն արդեն 80 օրից ավել փակ պահելուն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հոդվածում նշվում է, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ին, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ու հանցավոր անգործության պայմաններում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ ջարդեր իրականացվեցին, արդյունքում սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, հազարավորները բռնի տեղահանվեցին:

Սումգայիթի՝ նախապես ծրագրված ջարդերը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Արցախի ժողովրդի խաղաղ պահանջին՝ ազատ ու անկախ որոշելու իրենց ապագան:

Նշվում է, որ հանցագործները զոհերին թիրախավորել են բացառապես ազգային պատկանելությունից ելնելով, միակ չափանիշը եղել է հայ լինելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ