Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

տիգրան

Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած` ադրբեջանացման, պահանջ է դրել, որին հակազդելու որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է:

Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժը առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին` դրան հասնելու համար նույնիսկ ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ, երկրորդ, մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում:

Այս օրերին ուշադիր հետևեք, թե Արցախում և Հայաստանում որ ուժը, պաշտոնյան, դերակատարը ինչ վարքագիծ են դրսևորում, ինչ են խոսում և ինչպես գործում:

Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձում/փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել, որպեսզի ամրոցի դռները ներսից բացեն և սահում հանձնում ապահովեն:

Վերջին հենման կետն Արցախում է, այդ պատճառով Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել»,- գրել է նա

--00—ՍՊ