Opel Astra-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա 4 երեխաների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

vtar
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Տիգրան Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Ալեքս Վ.ին, 15-ամյա Լիաննա Հ.-ին, Ֆլորա Վ.-ին և 15 Աշոտ Մ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Արշավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում։

--00—ՍՊ