Խելամիտ է այսօր գործող պետական տուրքի չափը․ Արժութային դիլերների միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանին եւ Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանին այսօր ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը:

«Օգնականը լսեց մեր առարկություններն ու առաջարկները եւ խոստացավ քննարկումներ անցկացնել համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ, հարկ եղած դեպքում զեկուցել վարչապետին եւ մինչեւ երկուշաբթի կտեղեկացնի մեզ արդյունքների մասին», ասել է նա։

«Մեր առաջարկը մեկն է, որ պետական տուրքը չբարձրանա։ Մեզ համար խելամիտ է այսօր գործող պետական տուրքի չափը»- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը։

Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանի ասելով՝ իրենք կողմնակից չեն, որ բոլորինը 6 հազար տոկոսով բարձրանա։ Մենք ուզում ենք սահմանաչափը լինի այնպիսին, որ ընկերություններն անխափան աշխատեն», - ասել է նա՝ տեղեկացնելով, որ նախատեսում են նաև հանդիպել ԱԺ անդամների հետ։