ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

3c05bde0-e316-4aad-a847-1d950777922f.jpg

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը:  Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 5-ական միավոր: Առաջատարը 6,5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:

--00—ԶՀ