1 ոստիկան և 1 ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց․ Շուշան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

«Երեւանի Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:

Քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:

Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեք քիչ ուշ»,- գրել է Շուշան Դանիելյանը։