Արցախում ԱԺ նիստ է եղել․ Օրակարգի միակ հարցը ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

7931

Մարտի 10-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Նիստին ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգի միակ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Այն ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նա հիմնավորել է փոփոխության անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին:

Մտքերի փոխանակումից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագիծը քվեարկության է դրել: 3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

--00—ՅՄ