«Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ»․ պաշտպանը պնդում է՝ գործը ջուր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Մի քանի ժամ է՝ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ պնդել է, որ «գործը ջուր է»։

Անդրադառնալով դատական նիստին մասնակցող Ռոբերտ Քոչարյանի կարծիքին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պաշտպանը նշել է․ «Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ»։

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։