Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ․ ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

b4de20c765f1bb29177fb42321f76107_M

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ