Բաքվի արձագանքը՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

լաչին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջին։

Հիշեցնենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր փակ Լաչինի միջանցքի սկզբնամաս ու պահանջել բացել այն։

ԱԳՆ խոսնակը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքը բաց է, և որ այնտեղ պետք է սահմանային անցակետ ստեղծվի․

«Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել նորմալ երթևեկության համար և նախատեսված չէ անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար։ Ադրբեջանն օգտագործում է առկա հնարավորությունները ճանապարհի անարգել երթևեկությունն ապահովելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է ստեղծել սահմանային անցակետ»,-հայտարարել է նա։ 

--00—ՍՊ