Մաքսային նախկին պետի նվերը պետությունը դեռ չի ընդունել․ «Գոլդեն Փելես»-ը ռիսկեր ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Նարեկ

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու խնդրին։

Ըստ նրա՝ պետությունը դեռ չի ընդունել նվիրատվություն, քանի որ հյուրանոցի հետ կապված որոշակի ռիսկեր կան։

«Հիմա ես հստակ չեմ կարող ասել՝ ինչպես, բայց էդ ռիսկը կա, և որպեսզի էդ ռիսկը չլինի, մենք առաջարկել ենք, որ գործընթացը թեկուզ մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այդ հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա տրվել պետությանը»,-ասել է Բաբայանը։

«Մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետևաբար դրա մասին դուք անպայման իմանալու եք»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ «Գոլդեն Փելես» ՍՊԸ բալանսում, բացի Ծաղկաձորի գույքից, կան շատ այլ գույքեր, այդ թվում՝ Երևանում, և օրենքով նվիրատվություն կատարելուց հետո 3 տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս