ԱԳ նախարարը կհանդիպի պատգամավորների հետ․ փակ ռեժիմով քննարկում է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

ԱԳ նախարար Զոհբար Մնացականյանը մարտի 15-ին լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, որտեղ փակ ռեժիմով հանդիպում է տեղի ունենալու: Այս մասին մարտի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, եթե ուզում են, որ խոսակցությունը բաց ու անկաշկանդ լինի, կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն. «Խորհրդարանական լսումն այլ գործիք է, միգուցե մի օր էլ լսումներ անենք, այնպես չի, որ դա մերժված գաղափար է: Բայց ամեն գործիք պետք է նպատակ ունենա, ինքնանպատակ չլինի», - ասել է նա: