Խոշոր ավտովթար Մխչյան գյուղում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

default.jpg

Մարտի 12-ին, ժամը 00:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք և կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մխչյան գյուղի Արարատյան խճուղում բախվել են «Mazda CX-5» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և «Opel» (վարորդ՝ Ն․ Զ․, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող չգործող խանութի պատին և գազատար խողովակին՝ վնասելով այն․ առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենան:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

--00—ԶՀ