Իսլամացած հայերի մասին «Թաքցված խաչ» ֆիլմը կցուցադրվի ապրիլին

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները, հայտնում է Ermenihaber-ը։

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, Ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների մասին:

Ֆիլմը  հանդիսատեսի դատին կհանձնվիի ապրիլին:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է: