Ալիևն անընդունելի է համարում բանակցության ձևաչափը փոխելու՝ Հայաստանի կառավարության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փորձելու՝ Հայաստանի կառավարության փորձերը: Այս մասին գրում է Interfax.az-ն:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անընդունելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նույնպես դեմ են բանակցային ձևաչափի փոփոխությանը: