Ավտովթար Երևանում․ բախվել են Toyota-ն, Ford-ն ու VAZ 2115-ը․ կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot 2023-03-13 134824

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրակ Խաչատրյանի կողմից վարույթ է նախաձեռնվել մարտի 11-ին Երևանում տեղի ունեցեած խոշոր ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի 55/6 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Բ․-ի վարած Toyota մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Համազասպ Կ.-ի վարած VAZ 2115 մակնիշի և Երևանի բնակիչ 45-ամյա Գարիկ Բ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Անդրանիկ Բ․-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ․-ն և 37-ամյա Վահան Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Համազասպ Կ․-ն և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մենուա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ