Մաշտոցի պողոտայի հրմշտոցից տուժած ոստիկանն ու քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ցույց

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են, ստացել ամբուլատոր բուժօգնություն և դուրս գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Այդ մասին 24New.am-ին հայտնում է հիվանդանոցի լրատվական ծառայությունը։

Ոստիկանության աշխատակիցը՝ 1992 թվականի ծնված Ա. Կ.-ն, ստացել էր գլխի շրջանի վնասվածք, իսկ մյուս քաղաքացին՝ 1953 թվականի ծնված Հ. Ս.-ն, գոտկային շրջանի վնասվածք:

Ժամը 14:00-ի սահմանում Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի հրմշտոցի ժամանակ 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: