Մինչև հրդեհը զորանոցում հայտնաբերված թմրանյութերի փաստով քրեական վարույթ է նախաձեռնված եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ազ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային կացարանի հրդեհից առաջ հիշյալ վայրում թմրանյութի հայտնաբերման փաստով հարուցված է եղել քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ թմրանյութի հայտնաբերման թեմայով վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 531-րդ հոդվածի 1-ին մաս (Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը) եւ 393-րդ հոդվածի 1-ին մաս (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը)։

ՔԿ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չասաց այս վարույթի թեմայով։

--00—ԱՊ