Ջերմությամբ ենք հիշում Ձեր պատմական այցը Հայաստան․ Վահագն Խաչատուրյանը՝ Հռոմի Պապին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

MyCollages

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու տասնամյա հոբելյանի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սուրբ Աթոռի հետ հոգևոր, մշակութային, քաղաքակրթական արժեքների, պատմական կապերի և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները։

Ջերմությամբ ենք հիշում Ձեր պատմական այցը Հայաստան: Բարձր ենք գնահատում մարդկությանը բաժին հասած արդի մարտահրավերները երկխոսության, հաշտեցման և բարեկամության ոգով հաղթահարելուն ուղղված Ձերդ Սրբության շարունակական ջանքերը:

Լիահույս եմ, որ միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կհարստանան նորանոր ձեռքբերումներով»:

--00—ՅՄ

«»