Վանաձորում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հրդեհ

Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։

Հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի Ա․ Ք․-ն (ծնված 1964 թ․)։

--00—ՍՊ