ՄԻՊ-ը բերման ենթարկվածների իրավունքների հարցով ոստիկանությունում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Համօգտագործել Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ստացած ահազանգի հիմքով, գտնվում են Ոստիկանությունում:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:

Մասնավորապես, Պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են, որ 17 անձ բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։