«Дырка от бублика». Քոչարյանի պաշտպանը՝ Սիլվա Համբարձումյանի մեղադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվո՞ւմ է դատարանում հանդես գալ ելույթով։ Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը դրական է պատասխանել։ 

«Կարծում եմ՝ այո՛, նա միշտ էլ ելույթով հանդես է եկել, չի թաքցրել այն, ինչ կա։ Առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Նա, օրինակ, իր ելույթում ասել է, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ Երկրապահը ոտքի է կանգնել և փորձում է միանալ ժողովրդին։ Հավանաբար, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներին», - ասել է Քոչարյանի պաշտպանը։

Հարցին՝ ի վերջո ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությանը, Սահակյանը հարցով պատասխանել․ «Իսկ ե՞րբ է փաստաբաններին հաջողվել այդքան հեշտ հասնել արդարության՝ ոչ մի իշխանության օրոք։

Անդադառնալով Սիլվա Համբարձումյանի՝ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով Ռոբերտ Քոչարյանի կաշառք տալու մեղադրանքին, պաշտպանը գործը որակել է «дырка от бублика»։