ՀՀ նախագահը հետմահու պարգևատրվել է բուժօգնություն ցուցաբերելիս ձորն ընկած զինվորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

զինվոր

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության 75937 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը մարտի 12-ին սայթաքել էր, ընկել ձորը և մահացել։ 

«Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է», - գրել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։