«Կոշ» գաղութի արգելագոտու տարածքից գտել են կպչուն ժապավենով փաթեթ, որի մեջ՝ ևս 9 փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

փաթեթ

Մարտի 14-ին, ժամը 02։20-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեկ փաթեթ՝ 8.9 ընդհանուր քաշով, որի մեջ եղել է փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով:

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: