Unibank

Unibank Mobile

Բերման են ենթարկվել Արաբկիրի նախկին թաղապետն ու Հրանտ Մարգարյանի որդին (թարմացված)

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

բորման

Օպերայի տարածքում աշխատող 24News-ի թղթակիցը քիչ առաջ ֆիքսեց, որ բերման են ենթարկվել նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերման ենթարկվել 16 անձ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Մի քանի ժամ անց բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ազատ է արձակվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս