Քննարկվել է ՀՀ ԶՈւ-ում ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղության և անվտանգություն» բանաձևի իրագործումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի  խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հատչինսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զին­ված ու­ժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­մանը խթանող նախաձեռնություննե­րի՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խա­ղա­ղա­պահ առաքելություննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկ­մա­նը, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակ­ման և­ ո­րո­շում­նե­րի կայացման գործ­ըն­թաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթանման, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնարավորություն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րման և դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման և այլ ուղղություններով:

Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: