Բերման է ենթարկվել ևս երեք ցուցարար․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ոստիկանություն

Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերման ենթարկվել երեք ցուցարար։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաշտոցի պողոտայից 16 քաղաքացի բերման է ենթարկվել  Կենտրոնական բաժին՝ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու հիմքով։

24News-ին ոստիկանությունից հայտնել էին, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, 16 քաղաքացիներն ազատ են արձակվել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս