Սանկտ Պետերբուրգում անցկացվել է«Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում մարտի 13-ին կայացել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այնուհետև ելութ ունեցան Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:

Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների,  սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորեցին Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում:

Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր:

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս